ԷՄԳ-ն վատթարացրել է 2021 թվականին նավթի պահանջարկի աճի կանխատեսումը
2021 թվականին նավթի համաշխարհային պահանջարկը կաճի օրական 5,3 միլիոն բարելով, հետեւում Է Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) օգոստոսյան հաշվետվությունից, որն ստացվել Է ՏԱՍՍ-ում: Ըստ որում հուլիսին գործակալությունը պոտենցիալ պահանջարկը գնահատել Էր օրական 5,4 միլիոն բարել:
Այսպիսով, 2021 թվականին աշխարհում նավթի սպառումը կարող Է աճել մինչեւ օրական 96,2 միլիոն բարել: 2022 թվականի համար պահանջարկի աճի կանխատեսումը ԷՄԳ-ն առայժմ պահպանում Է օրական 3,2 միլիոն բարելի մակարդակում:
Պահանջարկի վերականգնման գնահատման նվազեցումը կապված Է առաջին հերթին այն բանի հետ, որ վերջին ժամանակներս միանգամից մի քանի ասիական երկրներ՝ նավթի հանգուցային ներմուծողներ, սահմանել են նոր սահմանափակումներ COVID-19-ի նոր շտամի տարածման պատճառով, ինչը կարող Է պոտենցիալ կերպով սահմանափակել շարժունակությունն այդ տարածաշրջաններում:
ԷՄԳ-ում նշել են, որ պահանջակի աճի գնահատումն ամենից ավելի նշանակալից նվազել Է հենց 2021 թվականի երկրորդ կիսամյակում: Ու թեեւ հուլիսին համաշխարհային պահանջարկն օրական 3,8 միլիոն բարելով աճել Է Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում աճած ակտիվության հաշվին, «իր ուղեգիծն այն արդեն փոխել Է»,- գրում են փորձագետներն ԷՄԳ-ի հաշվետվությունում:
Միեւնույն ժամանակ նավթի շուկան պայքարում Է ոչ այնքան պահանջարկի եւ առաջարկի հավասարակշռության համար, կարծում են ԷՄԳ-ում, որքան փորձում Է գոյատեւել նոր բիզնես-մոդելի որոնումներում գլոբալ Էներգետիկական անցման պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ