Իսպանիայում նոր գերարագ գնացք է գործարկվել. ուղևորները Մադրիդից Բարսելոնա կհասնեն 2,5 ժամում
Համավարակի ընթացքում ինչպես բազմաթիվ զբոսաշրջային ուղղություններ, Իսպանիան նույնպես դադարեցրել էր ուղևորությունները, սակայն այս տարի պիրենեյան երկրում մտադիր են գերարագընթաց գնացք գործարկել:
Ինչպես ներկացնում է CNN-ը՝ հղում անելով Իսպանիայի պետական օպերատորին, նոր գնացքը ուղևորներին Մադրիդից Բարսելոնա և հակառակ ուղղությամբ կտեղափոխի 2,5 ժամում: Իսկ տոմսի արժեքը կկազմի 5 եվրո:
Գնացքը, որը կերթևեկի մինչև 330 կմ/ժամ արագությամբ, նախատեսված է 438 ուղևորի համար: Այն օրական 4 ուղևորություն կկատարի իսպանական երկու քաղաքների միջև: Նախատեսվում է գնացքը շահագործման հանձնել հունիսի 23-ին:
Նոր ծառայությանը 112 գերարագ գնացք կմիանա: Տոմսերի վաճառքն արդեն մեկնարկել է, և ինչպես հայտնում է պետական օպերատորը, 24 ժամում արդեն 100 000 տոմս է վաճառվել:
Կարծիքներ