Շրջակա միջավայրի նախարարը մասնակցել է Սևանա լճից ձկնորսական ապօրինի ցանցերի դուրսբերման աշխատանքներին
Այսօր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը Գեղարքունիքի մարզպետի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների ու «Սևան» ազգային պարկի տեսուչների հետ մասնակցել է լճից ապօրինի ցանցերի դուրսբերման աշխատանքներին:
«Միջոցառումների ողջ ընթացքում լճի վրա հատուկ վերահսկողությունը շարունակվելու է:
Այս ամենը միտված է մեր ազգային հարստություն Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը և կենսաբազմազանության պահպանությանն ու խելամիտ օգտագործմանը:
Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի ձվադրող վտառի պահպանությունը և բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագիրը»,-ասվում է ՇՄ նախարարության հաղորդագրության մեջ:
Կարծիքներ