Փոխվարչապետի մամուլի քարտուղարը կնշանակվի ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական

Փոխվարչապետի մամուլի քարտուղարը կնշանակվի ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնում նշանակվելու նպատակով։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարտիրոսյանը։

«Սիրելի՛ գործընկերներ,

Այսօր իմ դիմումի համաձայն՝ ազատվել եմ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնում նշանակվելու նպատակով։

Պարոն Մաթևոսյան, շնորհակալ եմ Ձեր մարդկային բարձր որակների ու աշխատանքի նկատմամբ այդչափ պատասխանատու ու սրտացավ լինելու, ինձ վստահելու ու աշխատանքս գնահատելու համար։

Տիկին Վարդապետյան, շնորհակալ եմ Ձեզ այս պատասխանատու աշխատանքի առաջարկն ինձ անելու համար։

Զանգվածային լրատվության միջոցների սիրելի՛ գործընկերներ,

Ինչպես միշտ, հեռախոսահամարս Ձեզ հասանելի է:

Բոլորիս արդյունավետ աշխատանք եմ ցանկանում»,- ասված է գրառման մեջ։

Ավելի վաղ Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել էր, որ ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում