Տեղահանված արցախցիների համար մասնագիտական վերապատրաստման և աշխատանքի տեղավորման հարթակ կստեղծվի

Տեղահանված արցախցիների համար մասնագիտական վերապատրաստման և աշխատանքի տեղավորման հարթակ կստեղծվի

Ընկերներ, BSC-ով որոշել ենք ստեղծել հատուկ հարթակ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին մասնագիտական և բիզնես վերապատրաստման, ինչպես նաև Հայաստանում աշխատանք գտնելու և ընդունելու հետ կապված թեմաներով։ Մանրամասները շուտով կլինեն, թե ինչպես գրանցվել, մասնակցել և տեղավորվել աշխատանքի։ 

Չորս հիմնական ուղղություն ենք մշակում․
1) աշխատանքի տեղավորում
2) մասնագիտական վերապատրաստում
3) բիզնես կրթություն և խորհրդատվություն
4) բարձր դասարանի երեխաների համար հատուկ մասնագիտական-կրթական խմբերի ձևավորում

Հնարավոր է այս ցանկը ավելանա։Ամենամեծ մարտահրավերը, թե ինչպես գտնել Արցախցիների, ովքեր աշխատանք են փնտրում։ Մինչ այդ, եթե արդեն գիտեք, խնդրում եմ նշել նրանց, ովքեր աշխատանքի կարիք ունեն։ Մոտ օրերս սկսելու ենք կապնվում մեր գործընկեր ընկերությունների հետ, ցուցակագրել, ով ինչ հաստիք ունի, ըստ այդմ շարժվենք առաջ։ Այս ամենը, իհարկե, անվճար և անժամկետ։ 

Շնորհակալ եմ իմ թիմին՝ աջակցության, մասնակցության, պատաստակամության և հոգատության համար։ 

Այս մասին ֆեյսբուքում գրում է բիզնես փորձագետ Սամվել Գեւորգյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում