Ստեֆանոս Ցիցիպասը Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակչում է

Ստեֆանոս Ցիցիպասը Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակչում է

Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի չորրորդ շրջանում Ստեֆանոս Ցիցիպասը մրցեց Իտալիան ներկայացնող Յանիկ Սինների հետ: Մոտ 4 ժամ ձգված մրցախաղի 5 սեթերից հետո Ցիցիպասը հաղթանակ տոնեց: Նա գերազանցեց մրցակցին 6:4, 6:4, 3:6, 4:6, 6:3 հաշվով:

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է ավստրալական Մելբուռն քաղաքում, կոշտ ծածկույթի վրա:

Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: 2022 թվականին AusOpen-ի տղամարդկանց մենախաղում հաղթել է Ռաֆայել Նադալը, իսկ կանանց մրցապայքարում` Էշլի Բարտին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում