Իրանի Կարմիր մահիկի մարդասիրական օգնությունը տեղափոխող բեռնատարները հատել են հայ-իրանական սահմանը
Հայկական Կարմիր խաչի ընկերության Լրատվության և լուսաբանման բաժնի պատասխանատու Արթուր Հովհաննեսյանի հաղորդմամբ՝ րոպեներ առաջ հայ-իրանական սահմանը հատեցին Իրանի Կարմիր մահիկի մարդասիրական օգնությունը տեղափոխող բեռնատարները։ Իրանի Կարմիր մահիկը լինելով Հայկական Կարմիր խաչի ընկերության գործընկեր առաջարկել է աջակցություն Լոռու մարզի աղետից տուժած քաղաքացիներին։ Բեռնատարները, ժամանելու են Երևան «Գրացիա» Հայկական Կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոն՝ հասցե Աշտարակի խճուղի 50/12։
Բեռտնատարները Երևանում դիմավորելու են Իրանի դեսպանության և Կարմիր մահիկի ներկայացուցիչներն ու Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգարել +37493557530 հեռախոսահամարով։
Կարծիքներ