Ե՞րբ կշտկվի քաղաքային տրանսպորտի վիճակը. պարզաբանում է քաղաքապետը

Երևանի ավագանին այսօր սկսել է 7-րդ նստաշրջանի երկրորդ նիստը, որի օրակարգում 18 հարց է: Բայց մինչ օրակարագին անցնելը քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Սուրեն Էյրամջյանի մանդատը տրվել է նույն կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Զարուհի Աղաջանյանին:
Օրակարագային 5-րդ հարցով ավագանին որոշեց մոտ 68 մլն դրամ ուղղել «Ավտոբուս» ՓԲԸ-ին՝ 405 մետաղադրամների հաշվիչներ ձեռք բերելու և ավտոբուսներում տեղադրելու համար: Քաղաքապետն էլ անդրադարձավ քաղաքային տրանսպորտի անմխիթար վիճակին և պարզաբանեց, թե երբ երթուղի կմտնեն նոր ավտոբուսները: Նշեց, որ մոտ ապագայում 100 դրամանոց մետաղադրամների վճարման կարգին կփոխարինի քարտային համակարգը:
Կարծիքներ