ՔՊ նիստում քննարկվել են կարգապահական բնույթի հարցեր

ՔՊ նիստում քննարկվել են կարգապահական բնույթի հարցեր

Օգոստոսի 27-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կուսակցության 7-րդ հերթական համաժողովը նշանակվել է 2025թ. սեպտեմբերի 20-ին։

Հաստատվել են Գյումրի, Վանաձոր, Ախուրյան, Քաջարան համայնքների և Երևանի Ավան, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք վարչական շրջանների՝ կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած 187 քաղաքացիների դիմումները։ Քննարկվել են կարգապահական բնույթի հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում