Անկարայում հայկական գերեզմանոց է պղծվել
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական Սուրբ Փրկիչ և Ս. Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանոցը ավերել են։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի կողմից հիմնադրված «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցություն (DEVA) փոխնախագահ Մուսթաֆա Յեներօղլուն այս հարցի առթիվ դիմել է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին։
Նա հայտնել է, որ գերեզմանոցում աճյունները դուրս են հանվել գերեզմաններից և ամենուր մարդկային ոսկորներ են ցրիվ տրված։
Յեներօղլուն շեշտել է, որ սա ամոթալի վիճակ է և պետք է անմիջապես աճյունները վերաթաղել և կարգի բերել գերեզմանոցը։
Անկարայի քաղաքապետն էլ հայտնել է, որ իրենք զբաղվում են այդ հարցով։
Կարծիքներ