Ֆիլիպիններում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 35-ի

Ֆիլիպիններում ջրհեղեղների հետևանքով առնվազն 35 մարդ է զոհվել, 7-ը դեռ անհետ կորած են համարվում։ Հանրապետության 14 մարզերում ավելի քան 1,93 միլիոն մարդ տուժել է եղանակային անբարենպաստ պայմաններից, ասվում է կիրակի օրը հրապարակված Ռիսկերի կանխարգելման և բնական աղետների վերացման ազգային խորհրդի զեկույցում։
Ավելի վաղ հաղորդվում էր 33 զոհի մասին։
Հունվարի 12-ից անցկացված գերատեսչության հաշվարկների համաձայն՝ 358 տարհանման կենտրոնում գտնվում է 121,9 հազար տեղահանված անձ։ Առնվազն 14,3 հազար մարդ նախապես լքել է տները, 12 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Հանրապետության 14 մարզերում արձանագրվել է աղետների հետ կապված ավելի քան 1,41 հազար միջադեպ, այդ թվում՝ ջրհեղեղներ և սողանքներ։
Կարծիքներ