Վրաերթ Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկի մոտակայքում
Փետրվարի 26-ին, ժամը 07։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկի մոտակայքում քաղաքացին վրաերթի է ենթարկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Դ․) վրաերթի է ենթարկել Գ․ Հ․-ին։
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Գ․ Հ-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Կարծիքներ