Կուբայում երկնաքար է ընկել եւ պայթել. լրատվամիջոց

Ուրբաթ՝ մարտի 19-ի երեկոյան Կուբայի արեւելյան մասում Մոա քաղաքի շրջանում տիեզերական մարմին է ընկել եւ պայթել, հայտնում է Cubadebate-ը:
Երեւույթը գրանցել է սեյսմոլոգիական կայանը տեղական ժամանակով 22:06-ին: Ականատեսների խոսքով՝ երկնքում երեւում էին կարմիր եւ սպիտակ փայլատակումներ, որից հետո պայթյունի ուժեղ ձայն է լսվել:
Երկրի Ազգային սեյսմոլոգիական ծառայության պետ Էնրիկե Արամգո Արիասը պարբերականի հետ զրույցում հաստատել է, որ նախանական տեղեկություններով խոսքը երկնաքարի անկման մասին է: «Մեր սարքավորումը գրանցել է հարվածային ալիք, բայց սենսորները ցույց են տվել, որ դա ցամաքային պայթյուն չէր»,- ասել է նա:
Կարծիքներ