Պետք է խոստովանեմ, որ Հոլանդը հիանալի մրցաշրջան անցկացրեց․ Մեսսի
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, ով վերջերս նվաճեց իր ութերորդ «Ոսկե գնդակը», խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։ Գրում է Armsport.am-ը։
«Ոսկե գնդակի» այս տարվա ֆավորիտների թվում էին Էրլինգ Հոլանդը և Կիլիան Մբապեն: Պետք է խոստովանեմ, որ Հոլանդը հիանալի մրցաշրջան անցկացրեց։
Նա շատ գոլեր խփեց, նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը և «Մանչեսթեր Սիթիի» հետ նվաճեց թրեբլը: Վստահ եմ, որ նա կլինի այն խաղացողներից մեկը, ով առաջիկա տարիներին կանոնավոր կերպով կպայքարի «Ոսկե գնդակի» համար։
Չեմ զարմանա, եթե նա շատ շուտով հաղթի այս մրցանակը», – Մեսսիի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
Կարծիքներ