Համբուրգի ոստիկանները ձերբակալել են օդանավակայան ներխուժած տղամարդուն
Համբուրգի իրավապահները առանց դիմադրության բերման են ենթարկել օդանավակայան ներխուժած տղամարդուն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը հղում անելով Համբուրգի ոստիկանության X (նախկինում Twitter) միկրոբլոգին։ Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ երեխան չի տուժել։
Շաբաթ երեկոյան զինված տղամարդը առանց համարանիշների մեքենայով ճեղքել է օդանավակայանի անվտանգության արգելապատնեշը և մտել ինքնաթիռի սպասարկման տարածք։ Մեքենայում է եղել նրա 4-ամյա դուստրը։ Տղամարդը մեքենան կայանել է հենց Turkish Airlines ընկերության մարդատար ինքնաթիռի մոտ։
Կարծիքներ