Մակրոնը մեկնելու է Բեռլին. նախատեսված են բանակցություններ կանցլերի հետ

Մակրոնը մեկնելու է Բեռլին. նախատեսված են բանակցություններ կանցլերի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծրագրում է մայիսի 9-ին այցելել Բեռլին՝ բանակցություններ վարելու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Ելիսեյան պալատը։

«Ֆրանսիայի նախագահի երդմնակալությունից հետո առաջին այցը կլինի Բեռլին, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է ֆրանս-գերմանական հարաբերությունների ամրությունը», - ասել է Մակրոնի վարչակազմը, որն արդեն աշխատում է երկրորդ ժամկետով։

Հայտարարության մեջ նշվում է, որ նախագահն ու կանցլերը կքննարկեն, մասնավորապես, Ուկրաինայում տիրող իրավիճակին և «եվրոպական ինքնիշխանությանն ուղղված մարտահրավերներին» վերաբերող հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում