Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Կառավարության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր լինելուն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ այն խոսակցություններին, թե Կառավարությունը չի բացահայտում՝ ինչպես է դարձել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր:
«Եթե որևէ իշխանավոր կամ իշխանավորի հորեղբոր տղա օֆշորներով սեփականության տեր դառնար, ոչ մեկը չէր անհանգստանա, ինչպես եղել է միշտ: Բայց որ պետությունը գույք է ձեռք բերել, չգիտես ինչու՝ դա կասկածելի է թվում: Ի՞նչն է կասկածելի. ներդրողը որոշել է ՀՀ-ին նվիրատվություն անել, և Կառավարությունն էլ շնորհակալությամբ այդ նվիրատվությունն ընդունել է:
Ինչո՞ւ է ներդրողը որոշել նվիրատվություն անել. մի շատ պարզ պատճառով, որովհետև նախկինում ասել ենք, որ այստեղ սա մեկ գործարք չէ, այստեղ նկատի ունենք մոտ 4 միլիարդ դոլարի ներդրումային ծրագիր, որի շրջանակներում առանց պետության մասնակցության այդ ծրագիրն ուղղակի չի կարող իրականություն դառնալ:
Խոսքը պղնձաձուլարանի կառուցման մասին է, խոսքը նոր ատոմակայանի կառուցման մասին է»,- ասաց Փաշինյանը:
Կարծիքներ