ՌԴ ԱԻ հերոս նախարարի հուղարկավորությունը (լուսանկարներ)
Սանկտ Պետերբուրգում հրաժեշտ են տալիս Ռուսաստանի հերոս Եվգենի Զինիչևին:
Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարին հուղարկավորեցին Սանկտ Պետերբուրգում, որտեղ նա ծնվել է, և որտեղ հուղարկավորված են նրա ծնողները: Դին հյուսիսային մայրաքաղաք հասցվեց արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ կոլեգիայի կողմից: Նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցել հուղարկավորությանը:
Հուղարկավորությունը ուղեկցվել է ինքնաձիգների համազարկերով և հրաժեշտի ազդանշաններով:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 8-ին ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում կյանքի 56-րդ տարում ողբերգական կերպով մահացել էր ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար, բանակի գեներալ Եվգենի Զինիչևը հայտնի կինոռեժիսոր Ալեքսանդր Մելնիկի հետ միասին, ում կյանքը նա փորձել էր փրկել:
Զինիչևը մոտակայքում է եղել, երբ կինոռեժիսորը, պատահաբար սայթաքելով, ժայռից ընկել է ջուրը:
Նախարարը թռել է նրա հետևից՝ փրկելու համար վերջինիս: Ականատեսների վկայությամբ, թռիչքի պահին նա հարվածել է ժայռի եզրոտ քարին: Նրանց երկուսին վիրավորներ տեղափոխող ուղղաթիռով տարհանել են հիվանդանոց: Օդանավում անձնակազմը խնդրել է երկու վերակենդանացման մեքենա, արհեստական շնչառության սարք և փոխներարկման համար արյուն պատրաստել: Սակայն Զինիչևն ու Մելնիկը մահացել են՝ նախքան ուղղաթիռը կհասցներ վայրէջք կատարել:
Նշենք, որ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է հրաժեշտի արարողությանը:
Նախագահը դրել է կարմիր վարդերի փունջ և գլուխը խոնարհել արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարի դագաղի մոտ: Այնուհետ Պուտինը ցավակցություններ է հայտնել Զինիչև ընտանիքին և որոշ ժամանակ անցկացրել մահացածի հարազատների հետ: Պուտինն արարողության ժամանակ չի կարողացել թաքցնել հուզմունքը, ինչն արձանագրել են նկարահանող տեսախցիկները: Հետո նա նորից մոտեցել է դագաղին, գլուխ խոնարհել, խաչակնքվել և դուրս եկել թաղման սրահից:
Վարչապետ Միխայիլ Միշուստինը ևս ժամանել է ՃԿԿ՝ հրաժեշտ տալու Ռուսաստանի հերոս Եվգենի Զինիչևին: Կառավարությունում նրանք միասին աշխատել են մոտ մեկուկես տարի: ՌԴ հերոսին հրաժեշտ են տվել նաև փոխվարչապետները, բոլոր նախարարներն ու կառավարության մյուս անդամները:
Կարծիքներ