Պուտինը եւ Լուկաշենկոն քննարկել են լեհ-բելառուսական սահմանին տիրող իրավիճակը

Պուտինը եւ Լուկաշենկոն քննարկել են լեհ-բելառուսական սահմանին տիրող իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցներ են ունեցել, որոնց ընթացքում քննարկել են լեհ-բելառուսական սահմանին տիրող իրավիճակը: Այս մասին նոյեմբերի 29-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կայացել է Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը։ Նախագահները քննարկել են լեհ-բելառուսական սահմանին տիրող իրավիճակը»,- հայտնել է Պեսկովը։

Բացի այդ, նախագահները քննարկել են տարբեր մակարդակներում շփումների առաջիկա ժամանակացույցը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում