Այրվել է մոտ 200 հակ անասնակեր

Այրվել է մոտ 200 հակ անասնակեր

Սեպտեմբերի 20-ին, ժամը 15։30-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երազգավորս գյուղում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:06-ին, մարվել՝ 18:25-ին: Այրվել է մոտ 200 հակ անասնակեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում