Չելսին, Արսենալը, Վեսթ Հեմն ու Տոտենհեմը Անգլիայի լիգայի գավաթի 1/8 եզրափակչում են

Չելսին, Արսենալը, Վեսթ Հեմն ու Տոտենհեմը Անգլիայի լիգայի գավաթի 1/8 եզրափակչում են

Կայացան Անգլիայի լիգայի գավաթի 1/16 տուրի հանդիպումները։ Ինչպես հայտնում է Armsport-ը՝

«Չելսին» ընդունել էր «Ասթոն Վիլլային»։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով։

Լոնդոնցիների կազմում աչքի ընկավ Վերները, բայց Կեմերոն Արչերը հավասարեցրեց հաշիվը։ Տուխելի սաները հաղթանակի հասան միայն 11-մետրանոց հարվածաշարի շնորհիվ։

«Արսենալը» մրցում էր Անգլիայի Առաջին լիգան ներկայացնող «Ուիմբլդոնի» հետ ու 3-0 հաշվով հաղթանակ տարավ։ Աչքի ընկան Ալեքսանդր Լակազետը, Էմիլ Սմիթը և Էդվարդ Նկեիտան։

Մյուս խաղում «Վեսթ Հեմը» հյուրընկալվել էր ՄՅՈՒ-ին ու նվազագույն հաշվով հաղթանակ տարավ՝ մրցաշարից դուրս թողնելով մանկունիանցիներին։ Հանդիպման միակ գոլը 9-րդ րոպեին խփեց Լանսինին։  Կրիշտիանու Ռոնալդուն ՄՅՈՒ-ի հայտացուցակում չէր։

«Տոտենհեմը», որը մրցում էր «Վուլվզի» հետ 2-2 ավարտեց խաղի հիմնական ժամանակը, իսկ արդեն 11-մետրանոցներով հաղթանակ տարավ ու կխաղա 1/8-ում։


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում