Ֆրանսիացի ամուսինները ձերբակալվել են Սահարայում հնգամյա որդու ծիսական սպանությունը ծրագրելու համար
Իսպանիայում ձերբակալել են ֆրանսիացի ամուսիններին, որոնք մտադիր են եղել Սահարա անապատում կատարել իրենց հնգամյա որդու ծիսական սպանությունը։
Ձերբակալությունը տեղի է ունեցել Իսպանիայի քաղաքացիական գվարդիայից տեղեկություն ստանալուց հետո: Թույլ չի տրվել երեխային դուրս հանել երկրից։
Ըստ իշխանությունների՝ ամուսինները տառապում են հոգեկան հիվանդությամբ: Այս միջադեպի առնչությամբ տրվել է ձերբակալման եվրոպական օրդեր։
Ձերբակալությունը տեղի է ունեցել Կադիս նահանգի Ալխեսիրաս նավահանգստային քաղաքում, երբ ամուսինները պատրաստվելիս են եղել մեքենայով լքել երկիրը՝ լաստանավով մեկնել Մարոկկո։ Երեխան տեղափոխվել է անչափահասների ընդունելության կենտրոն և գտնվում է ապահով տարածքում:
Կարծիքներ