Ռուսաստանում բարեհաջող փորձարկվել է 3D տպիչով արտադրված ավիաշարժիչ, որով անօդաչու թռչող սարք է աշխատեցվել (տեսանյութ)
Ռուսաստանում առաջին անգամ բարեհաջող փորձարկվել է 3D տպիչով արտադրված ավիացիոն շարժիչ, որի արտադրության մեկնարկը նախանշված է 2021-22թթ.-ին, հաղորդում է РИА Новости-ն:
Եռաչափ տպված շարժիչի փորձարկման նպատակով կիրառվել է թեթև անօդաչու թռչող սարք, որի թևերն ունեն 3 մ երկարություն, թռիչքային քաշը՝ 40 կգ՝ 10 կգ օգտակար բեռնման զանգվածով:
«Առաջին փորձնական թռիչքի ժամանակ անօդաչու թռչող սարքը մինչ նշանակետ թռիչքն իրականցրել է մինչև 180 մետր բարձրության վրա՝ զարգացնելով առավելագույն՝ 154 կմ/ժ գործարկային արագություն, որից հետո բարեհաջող վայրէջք է կատարել: Շարժիչը մեկ րոպեում առավելագույնը 101600 պտույտ է կատարում, աշխատանքային ռեժիմում՝ 58000»,- հայտնում են շարժիչների արտադրության ծրագիրը համակարգող Հեռանկարային հետազոտությունների հիմնադրամից:
Հատկանշական է, որ շարժիչի բաղադրիչների արտադրման ժամանակահատվածը նորագույն տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ հնարավոր է եղել կրճատել 20 անգամ, ինչի հետ մեկտեղ արտադրության արժեքը շուրջ 2 անգամ նվազել է:
Կարծիքներ