Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում կվերսկսվի երեխաների ընդունելությունը

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում կվերսկսվի երեխաների ընդունելությունը

Առողջապահության նախարարի հրամանով վերացվել են մանկապարտեզների խմբերում երեխաների թվին ու հեռավորությանը վերաբերող սահմանափակումները:

Դրա արդյունքում մայիսի 10-ից կվերսկսվի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում երեխաների համալրումը՝ ընդունելությունը:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Մանկապարտեզներ կրկին հաճախելու հնարավորություն կունենան

ա/ այն երեխաները, որոնք նախկինում հաճախել են համայնքային մանկապարտեզներ, բայց սահմանափակումների բերումով նախադպրոցական կրթությունն ընդհատվել է,

բ/ հիմնանորոգման պատաճառով ժամանակավորապես փակված մանկապարտեզներ հաճախող երեխաները, որոնք ծնողների համաձայնությամբ կյամալրեն այլ մանկապարտեզների խմբերը՝ ըստ հնարավորության,

գ/ հերթագրված երեխաները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում