Ավստրիայում Ռուսաստանի դեսպանը հայտարարել Է «Սպուտնիկ V»-ի շուրջ ստեղծված «կեղտոտ խաղերի» մասին

Ավստրիայում Ռուսաստանի դեսպանը հայտարարել Է «Սպուտնիկ V»-ի շուրջ ստեղծված «կեղտոտ խաղերի» մասին

Ավստրիայում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Լյուբինսկանին հայտարարել Է COVID-19-ի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի շուրջ ստեղծված «կեղտոտ խաղերի» մասին:

Նրա խոսքով՝ Ավստրիայում պատվաստանյութի մատակարարման պայմանագիրը գրեթե պատրաստ Է, հաջորդ շաբաթ դրա ստորագրման դեպքում պատրաստուկի առաջին խմբաքանակները կարող են տեղ հասնել մինչեւ ապրիլի վերջը: «Մյուս պատվաստանյութերի մատակարարման հետ կապված խնդիրներ կան, մենք պատրաստ ենք օգնել Ավստրիային: Բայց դրա շուրջ կեղտոտ խաղեր են ընթանում: Խոսքը հսկայական դեղագործական կոնցեռների մասին Է»,-ասել Է Լյուբինսկին ավստրիական Salzburger Nachrichten թերթին տված հարցազրույցում:

«Ամենասկզբից պատվաստանյութը ներկայացվել Է վատ լույսով: Այնուհետեւ Lancet-ը դրական վերլուծություն Է հրապարակել դրա մասին: Շուրջ 60 երկիր արդեն կիրառում Է «Սպուտնիկ V»-ն:Այժմ հանկարծ խոսում են ոչ բավականաչափ արտադրության մասին: Այդ լոբբիզմը տիրում Է ամենուրեք; Նա հայտարարում Է այն մասին, որ «Սպուտնիկ V»-ն չպետք Է օգտագործել, որովհետեւ պատվաստանյութը ռուսաստանյան Է: Բայց մարդիկ, այդ թվում՝ Ավստրիայում, տեսնում են դա: Հարցումների համաձայն, երկու երրորդը պատրաստ Է ստանալ այդ պատվաստանյութը»,-եզրափակել Է Լյուբինսկին: Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել Էր, որ վճռականորեն հանդես Է գալիս Ռուսաստանից «Սպուտնիկ V» պատվաստանյութը ձեռք բերելու օգտին, ինչպես նաեւ ընդունել Է ազգային մակարդակով պատվաստանյութի գրանցման հնարավորությունը: «Սպուտնիկ V»-ին հավանություն են տվել 1,5 միլիարդ բնակչությամբ գրեթե 60 երկրներում: Պատվաստանյութի՝ 91,6 տոկոսով արդյունավետությունը հաստատվել Է The Lancet բժշկական առաջատար հանդեսում՝ տվյալների հրապարակմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում