Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում հունիսի 28-ին, 29-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 30-ին, հուլիսի 1-ին և 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն հունիսի 30-ին և հուլիսի 1-ին Լոռիում և Տավուշում ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում հունիսի 28-ին, 29-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին, հուլիսի 1-ին և 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամոր ուժգնացում 16-20 մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-17 մ/վ արագությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում