Ֆրանսիայում քննարկվել է Հայաստանի մասնակցությունը Նյու Յորքում պլանավորվող ջրային գագաթնաժողովին

Ֆրանսիայում քննարկվել է Հայաստանի մասնակցությունը Նյու Յորքում պլանավորվող ջրային գագաթնաժողովին

Ֆրանսիայի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը հանդիպել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Փարիզի գլխամասային գրասենյակի պաշտոնյաների հետ:

Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։

Մասնավորապես, տեղի են ունեցել հանդիպումներ և քննարկումներ ՏՀԶԿ ջրային ոլորտի կառավարման ծրագրերի ղեկավարի և առաջատար փորձագետների հետ` ջրային ոլորտի ռազմավարության, ֆինանսական և տնտեսական կայուն մեխանիզմների ապահովման միջազգային լավագույն փորձի և Հայաստանում դրա ներդրման հնարավորությունների վերաբերյալ:

Այցելության շրջանակներում Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպական և տնտեսական հանձնաժողովի ներկայացուցչի հետ քննարկվել են ջրային ոլորտում անդրսահմանային հիմնախնդիրները և Հայաստանի արձանագրած հաջողությունները:

Անդրադարձ է կատարվել 2023 թ. մարտին Նյու Յորքում պլանավորվող ջրային գագաթնաժողովին, ներառյալ` Հայաստանի մասնակցության վերաբերյալ հարցերին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում