Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 17 հա տարածքում բռնկված հրդեհները
Սեպտեմբերի 20-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 300 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 200 քմ,
Արագածոտնի մարզի Փարպի գյուղում՝ 1500 քմ, Ագարակ գյուղում՝ 500 քմ,
Արարատի մարզի Լանջառ գյուղում՝ 4 հա,
Արմավիրի մարզի Մերձավան գյուղում՝ 5000 քմ,
Լոռու մարզի Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին՝ 2 հա,
Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ 1.6 հա, 1․3 հա, 3000 քմ, Քասախ գյուղում՝ 1 հա, Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին` 1 հա,
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 300 քմ,
Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ 5 հա։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 17 հա։
Կարծիքներ