Ղազախստանի բնակիչները կպատժվեն շան և կատվի միս ուտելու համար
Ղազախստանը մշակում է օրինագիծ՝ տնային կենդանիների միս ուտելու համար պատժամիջոցները խստացնելու համար: Այս մասին հայտարարել է էկոլոգիայի, երկրաբանության և բնական պաշարների նախարարի տեղակալ Ալիա Շալաբեկովան, հայտնում է kursiv.kz-ն:
Ցանկում կլինեն շներ, կատուներ, թութակներ, համստերներ և սպիտակ մկներ: Նա նշել է, որ դրանց միսն ուտելը կհավասարվի կենդանու մահվան հանգեցրած դաժան վերաբերմունքի համար քրեական հոդվածի: Նոր փոփոխությունների համաձայն՝ նման հանցագործությունը նախատեսում է տուգանք ՝ մոտ 583 հազար տենգե (գրեթե 658 հազար դրամ) և 50 օր ազատության սահմանափակում:
Պաշտոնյան բացատրել է, որ իրենք որոշել են նորմը մշակել երկրում մի քանի նախադեպերից հետո: Մասնավորապես, իրավապահ մարմինների աշխատակիցներն արձանագրել են դեպքեր, երբ երկրի բնակիչները շներին վերցրել են ապաստանից, այնուհետև նրանց միսը կերել:
Կարծիքներ