Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 482 նոր դեպք
Ռուսաստանում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 5 482-ով, փոխանցում է COVID-19-ի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը:
Օպերատիվ շտաբի տվյալներով՝ կորոնավիրուսային ինֆեկցիայի նոր դեպքեր են գրանցվել 84 տարածաշրջաններում: Վերջին 24 ժամում երկրում COVID-19-ից հետո դուրս է գրվել 8 755 մարդ: Ռուսաստանում ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 638 410-ի:
Ընդ որում՝ կորոնավիրուսի առաջացրած բարդությունների հետեւանքով մահացածների թիվը մեծացել է՝ հասնելով մինչեւ 13 963-ի: Անցած մեկ օրում գրանցվել է մահվան 161 դեպք:
Կարծիքներ