Քանի մարդ է մասնակցել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հրավիրված հանրահավաքին

Քանի մարդ է մասնակցել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հրավիրված հանրահավաքին

 

հունիսի 12-ին, ժամը 20:00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց, տեղի ունեցան բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև, ինչի ընթացքում վերջինս կիրառեց հատուկ միջոցներ՝ մասնավորապես, լուսաձայնային նռնակներ: Այս մասին հայտնում են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից։

««Իրազեկ քաղաքացիների միավորումը» անմիջապես այդ դեպքերի ժամանակ իրականացնում էր աերոնկարահանում, որի արդյունքում ստացված լուսանկարով հնարավոր դարձավ հաշվել անմիջապես բախումներից առաջ ցույցի մասնակիցների քանակը: Ժամը 19:08-ի դրությամբ բախումների վայրում և հարակից տարածքներում, ոստիկաններից բացի, գտնվել է 3600 մարդ:

Հիշեցնենք, որ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հունիսի 9-ի երեկոյից նստացույց է իրականացնում «Տավուշը հանուն հայրենիքի շարժումը»՝ արքեպիսկոպոս Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորությամբ: Նշենք, որ այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նույն վայրում ժամը 15:00-ից հրավիրել էր հանրահավաք, որին ժամը 16:09-ի դրությամբ մասնակցել էր մոտ 3400 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում