Աթենքում տեղի է ունեցել ավտոերթ՝ ի պաշտպանություն Ռուսաստանի
Կիրակի երեկոյան Աթենքում տեղի է ունեցել ավտոերթ ընդդեմ ռուսաֆոբիայի և ի պաշտպանություն Ռուսաստանի։ Դրան մասնակցել են մոտոցիկլավարներ և մոտ 200 մեքենաներ, որոնք հունական և ռուսական դրոշներով շարժվել են Հունաստանի խորհրդարանի դիմաց գտնվող կենտրոնական Սինտագմա հրապարակով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Հունական ոստիկանությունը ուղեկցել է ցույցը, երեք ոստիկանական ավտոբուսներ կանգնած են եղել խորհրդարանի մոտ, իսկ հրապարակի տարբեր կողմերից տեղակայվել են հատուկ ջոկատայիններ։ Խորհրդարանի մոտ ավտոշարասյանն արդեն սպասում էր ուկրաինացիների ամբոխը, սակայն հատուկ ջոկատայինները կանխեցին բախումները։ Սակայն այն բանից հետո, երբ ոստիկանությունը շարասյանն ուղարկեց տարբեր փողոցներ, հարձակման ենթարկվեցին երկու մեքենա։
Այսպիսով, ըստ ականատեսների, նեղ փողոցներից մեկում մի խումբ ուկրաինացիներ հարձակվել են մեքենայի վրա, որում մի աղջիկ հետևի նստատեղին բռնել է ռուսական դրոշը։ Երեխան վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ ՌԴ դեսպանատանը ՏԱՍՍ-ի թղթակցին հաստատել են միջադեպը։
Կարծիքներ