Ճապոնիան և Հնդկաստանը սկսում են օդային ուժերի առաջին համատեղ զորավարժությունները

Ճապոնիան և Հնդկաստանը սկսում են օդային ուժերի առաջին համատեղ զորավարժությունները

Ճապոնիան և Հնդկաստանը երկուշաբթի սկսել են իրենց ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններ անցկացնել։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը։

Զորավարժությունները, որոնք իրենց տեսակի մեջ առաջինն են, տեղի են ունենում Տոկիոյի մերձակայքում՝ Հյակուրի ռազմաօդային բազայում։ Սպասվում է, որ դրանց կմասնակցեն Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերի F-2 եւ F-15 կործանիչներ, իսկ հնդկական կողմից, մասնավորապես՝ Սու-30ՄԿԻ կործանիչներ եւ Իլ-78 ավիատար նավ։ Ի սկզբանե նախատեսված էր, որ այս համատեղ զորավարժությունները տեղի կունենան 2020 թվականի սկզբին, սակայն դրանք հետաձգվեցին կորոնավիրուսային համաճարակի բռնկման պատճառով։ Զորավարժությունները կտևեն մինչև հունվարի 26-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում