Սպիտակ տունը ողջունում է Ճապոնիայի որոշումը ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին միանալու մասին
Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Փսակին հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Ճապոնիայի հայտարարությունը՝ Ռուսաստանին մեկուսացնելու ջանքերին միանալու որոշման մասին: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»։
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Մենք ողջունում ենք Ճապոնիայի այսօրվա հայտարարությունը, որ այն կկանգնի Եվրոպական հանձնաժողովի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Միացյալ Թագավորության, Կանադայի և Միացյալ Նահանգների կողքին՝ Ռուսաստանին միջազգային ֆինանսական համակարգից և մեր տնտեսություններից մեկուսացնելու համար:
Ճապոնիայի հայտարարությունից հետո ամբողջ Մեծ Յոթնյակն այժմ աջակցում է SWIFT-ից ռուսական ընտրված բանկերի անջատումը, Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմ սահմանափակումները և Ռուսաստանի հիմնական առաջնորդների, ներառյալ նախագահ Պուտինի, դեմ պատժամիջոցների կիրառումը: Վարչապետ Քիշիդան և Ճապոնիայի կառավարությունը առաջիններից են, որ դատապարտել են նախագահ Պուտինի հարձակումն Ուկրաինայի վրա, և մենք կշարունակենք սերտորեն համագործակցել՝ հետագա ծանր գին պարտադրելու և Պուտինի ընտրած պատերազմի ռազմավարական ուղին ձախողելու համար»,- նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Կարծիքներ