Չեխական հետախուզությունը հայտարարել է Երրորդ աշխարհամարտի սպառնալիքի մասին
Չեխական ռազմական հետախուզությունը զեկույց է հրապարակել, որում խոսվում է նոր համաշխարհային պատերազմի առկա սպառնալիքի մասին:
Զեկույցը թվագրված է 2019 թ., բայց հրապարակվել է միայն երեքշաբթի, 2020 թվականի նոյեմբերի 10-ին:
Փաստաթղթում ասվում է, որ այս պահին աշխարհը «առաջին փուլում է» գտնվում: Որպես առճակատման մեկնարկի հնարավոր պատճառ, հետախուզությունը հայտարարում է ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի մրցակցության մասին:
«Ձևավորվում է նրանց աշխարհայացքը, ովքեր ունակ են և ցանկանում են դրան ակտիվորեն մասնակցել, և աստիճանաբար որոշվում են տեխնոլոգիական գործիքները, որոնց միջոցով կարելի է ղեկավարել», – ասվում է զեկույցում:
Փաստաթղթի հեղինակները նշում են նաև միջազգային իրավունքի ազդեցության նվազումը խաղաղության երկխոսության բացակայության պատճառով` որպես հակասությունները լուծելու միջոց: Նրանց կարծիքով, հասարակական գիտակցության շահարկումը նույնպես նպաստում է լարվածության աճին:
Կարծիքներ