Հայաստանի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը 77-րդ տեղը գրավեց խոշոր մրցաշարում

Հայաստանի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը 77-րդ տեղը գրավեց խոշոր մրցաշարում

Տղամարդկանց շախմատի Հայաստանի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանն անհաջող սկսեց մրցաշրջան-2021-ը:

Մեր գրոսմայստերը մասնակցեց առցանց անցկացվող կայծակնային շախմատի Titled Tuesday Blitz մրցաշարին: Նա 11 հնարավորից վաստակեց 7 միավոր և 773 շախմատիստների մեջ գրավեց 77-րդ տեղը:

Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսեյ Սարանան, որը սերբ Ալեքսանդար Ինջիչի հետ վաստակեց 10 միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով զբաղեցրեց 1-ին հորիզոնականը: