Թբիլիսիի փոխքաղաքապետին մահացած են գտել իր բնակարանում
Հունիսի 1-ին Թբիլիսիի փոխքաղաքապետ Իլյա Էլոշվիլիին մահացած են գտել իր բնակարանում: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այո՛, (Էլոշվիլիի – ծանոթ. խմբ.) մահվան փաստը հաստատում ենք: Հարուցվել Է քերական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով («Հասցնել ինքնասպանության»)»,- ասել Է ՆԳՆ-ի մամուլի ծառայության աշխատակիցը՝ հավելելով, որ Էլոշվիլիի մարմինը գտել են նրա սեփական բնակարանում: Բնակարանում, որտեղ հայտնաբերվել Է Էլոշվիլիի մարմինը, աշխատում են քրեագետ-փորձագետները: Մահվան պատճառների մասին առայժմ չի հաղորդվում: Էլոշվիլին Թբիլիսիի փոխքաղաքագլխի պաշտոնն զբաղեցրել Է 2017 թվականից: 2012 – 2017 թվականներին նա աշխատել Է Էներգետիկայի փոխնախարար: Ամուսնացած Էր, ուներ երկու երեխա:
Կարծիքներ