Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է Ադրբեջանի քաղաքացի Նադիր Սալիֆովին
Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է Ադրբեջանի քաղաքացի Նադիր Սալիֆովին, որն ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբերից (ԿՀԽ) մեկի պարագլուխն էր: Օգոստոսի 20-ին այդ մասին հայտնել Է Anadolu գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել երկրի հարավի Անթալիա առողջարանային քաղաքի հյուրանոցներից մեկի ռեստորանում: Կասկածյալին ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Անթալիա - Դենիզլի մայրուղում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ