Պուտինը երկրորդ անգամ է պատվաստվել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ երկրորդ անգամ: Նրա առողջությունը նորմալ է, ոչ մի կողմնակի ազդեցություն չկա,-հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Առաջին դեղաչափի պատվաստումից հետո ՌԴ նախագահը պատմել էր, որ թույլ անհարմարություն էր զգացել ձախ ձեռքում: Ամեն դեպքում պատվաստման օրը՝ քնելուց առաջ ջերմաչափ էր դրել կողքի սեղանին:
«Չգիտեմ, թե ինչ է եղել նախագահի սեղանին, բայց հաշվի առնելով նրա ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկը, նրա առողջությունը նորմալ է, ինչպես առաջին պատվաստման ժամանակ: Այժմ էլ ոչ մի կողմնակի ազդեցություն չկա»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Հիշեցնենք՝ առաջին դեղաչափը Պուտինը ստացել էր մարտի 23-ին: Թե կոնկրետ ինչ պատվաստանյութ է ստացել, չի նշվում:
Ներկայումս ՌԴ-ում գրանցված է երեք պատվաստանյութ՝ «Սպուտնիկ V», «Էպիվակորոնա» և «Կովիվակ»:
Դմիտրի Պեսկովը կարծում է, որ ՌԴ նախագահին պատվաստելը կնպաստի նրան, որպեսզի ՌԴ քաղաքացիները ևս պատվաստվեն:
«Շատ քաղաքներում Պուտինի անձնական օրինակը դրդել է, որպեսզի բնակիչները ևս պատվաստվեն»,- ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ առայժմ պատվաստվել ցանկացողների թիվը քիչ է: Մինչդեռ նպատակն է հասնել բնակչության մեծամասնության իմունիզացիայի:
Կարծիքներ