Հայաստանի գործունեությունը ՀԱՊԿ-ում շարունակվում է, բոլոր օրակարգային հարցերը լուծվում են. գլխավոր քարտուղար
Հայաստանի գործունեությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով:
Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովը։
«ՀԱՊԿ-ի և Հայաստանի՝ որպես մեր կազմակերպության անդամ երկրի հարաբերությունները լավագույն ժամանակաշրջանը չեն անցնում, սակայն Հայաստանի գործունեությունը ՀԱՊԿ-ում շարունակվում է, բոլոր հարցերը, որոնք օրակարգային են, լուծվում են աշխատանքային կարգով»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը:
Կարծիքներ