Վենեսուելայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Վենեսուելայի հյուսիսում գտնվող Սուկրե նահանգում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Նրա խոսքով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գուիրիա քաղաքից 12 կմ հյուսիս-արևմուտք՝ մոտ 40 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ