«Երևանը Մոսկվային ծանուցել է Զվարթնոցում ռուս սահմանապահների աշխատանքի դադարեցման մասին». Պեսկով

«Երևանը Մոսկվային ծանուցել է Զվարթնոցում ռուս սահմանապահների աշխատանքի դադարեցման մասին». Պեսկով

«Ռուսաստանը Հայաստանից ծանուցում է ստացել «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին, կապերը Երևանի հետ շարունակվում են»․ ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իրոք, այս կապակցությամբ գերատեսչական գրություն է ստացվել, այժմ շփումներ կան գերատեսչությունների միջոցով, հիմա ավելին չեմ կարող ասել»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների մասին։ Պեսկովը հավելել է. «Բնականաբար, բոլոր հնարավոր մակարդակներով շփումները կշարունակվեն»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում