Սևան-Դդմաշեն ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ ուղևորները հոսպիտալացվել է Սևանի ԲԿ

Սևան-Դդմաշեն ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ ուղևորները հոսպիտալացվել է Սևանի ԲԿ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 14:36-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Դդմաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

ԱԻՆ-ը նշում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Դդմաշեն ավտոճանապարհին բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևոր հոսպիտալացվել է Սևանի ԲԿ։

Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի տակից դուրս են բերել ևս մեկ ուղևորի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Սևանի ԲԿ։ Բոլոր տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում