ԱՄՆ-ում որոշել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության ժամկետները
Կորոնավիրուսի դեմ խոստումնալից պատվաստանյութի արտադրությունն ԱՄՆ-ում նախատեսում են սկսել մինչև այս ամառվա վերջ, CNBC- ին հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը:
Ըստ իրազեկ աղբյուրի, պատվաստանյութի արտադրությունը կսկսվի հավանաբար 4-6 շաբաթ անց: «Մենք այն ակտիվորեն կարտադրենք մինչև ամառվա վերջ», – հավելել է նա:
2021 թվականի ամառվա սկզբին Միացյալ Նահանգներում նախատեսում են ստեղծել ավելի քան 300 միլիոն չափաբաժնով շիճուկ, հավելել է աղբյուրը: Հարկ է նշել, որ չափաբաժինների այս քանակը մի փոքր պակաս է, քան ԱՄՆ-ի բնակչությունն է:
Կարծիքներ