Արգենտինայի նախագահը հորդորել է Մեսսիին վերադառնալ Հայրենիք
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը վերջերս տված հարցազրույցներից մեկում հորդորել է Լիոնել Մեսսիին վերադառնալ «Նյուելզ Օլդ Բոյս»:
«Դու բոլորիս սրտերում ես, և մենք երբեք հնարավորություն չենք ունեցել քեզ տեսնելու մեր երկրում: Երջանկացրու մեզ, ավարտիր քո կարիերան «Նյուելզ Օլդ Բոյսում», սա քո ակումբն է»,- մեջբերում է Ֆերնանդեսին Marca-ն:
Մեսսիի տրանսֆերի հիմնական հավակնորդը համարվում է «Մանչեսթեր Սիթին»: Մեսսին «Նյուելզ Օլդ Բոյսի» սան է, նա ակումբը լքել է 2000 թվականին՝ միանալով «Բարսելոնային»:
Կարծիքներ