Հայկ Կոստանյան նշանակվել է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում՝ խորհրդական
Հայկ Կոստանյան նշանակվել է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում՝ խորհրդական։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ.
Հարգելի՛ լրագրողներ, գործընկերներ
Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով աշխատանքի եմ անցել ԱԻ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում՝ որպես խորհրդական, ինչպես նաև ինձ են վերապահվել նախարարի մամուլի քարտուղարի և բաժնի ղեկավարի պարտականությունները։
Մաղթում եմ մեզ արդյունավետ համագործակցություն:
Կարծիքներ