Արաբական ծովում երկու նավակի խորտակման հետևանքով ավելի քան 30 ձկնորս անհետ կորել է

Արաբական ծովում երկու նավակի խորտակման հետևանքով ավելի քան 30 ձկնորս անհետ կորել է

Ավելի քան 30 ձկնորսներ ներկայում համարվում են անհետ կորած Արաբական ծովում, Պակիստանի Սինդ նահանգի ափերի մոտ երկու նավակների խորտակման պատճառով։ Այդ մասին շաբաթ օրը՝ հունվարի 22-ին, հաղորդել Է Սինհուա լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչներին և տեղական աղբյուրներին:

Ոստիկանությունը հայտնել է, որ շրջված նավերում ավելի քան 35 ձկնորս է եղել, նրանցից հինգը փրկվել են և տեղափոխվել հիվանդանոց։

Անհետ կորած 30 ձկնորսներիի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Տեղի իշխանությունները նշել են, որ վթարի պատճառը ուժեղ քամիները և նավակների գերբեռնվածությունն է եղել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում