Սյունիքի մարզի բնական հուշարձանների տարածքներում արձանագրվել են խախտումներ. ԲԸՏՄ

Սյունիքի մարզի բնական հուշարձանների տարածքներում արձանագրվել են խախտումներ. ԲԸՏՄ

Հուլիսի 13-ի վաղ առավոտից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ ուժեղացված ստուգայց է կատարել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տեսարժան վայրերում։

Մշտադիտարկումները մեկնարկվել են Տաթևի վանք վանական համալիրից, «Տաթևեր» ճոպանուղու, Սատանի կամրջի տարածքներից, ապա շարունակվել Շաքի ջրվեժ բնական հուշարձանի հարակից գոտում:

Զբոսաշրջային վայրերը եղել են բազմամարդ, սակայն անկանոն հերթեր, մարդկային կուտակումներ չեն գրանցվել, արձանագրվել են դիմակ չկրելու դեպքեր։

Ստուգայցի ընթացքում հայտնաբերված դիմակ չկրող 11 անձի նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։

Տեսչական մարմնի աշխատակիցները մշտապես կատարվող լայնածավալ իրազեկման և բացատրական անհատական աշխատանքների ընթացքում այցելուներին տրամադրել են գործարանային արտադրության, մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներ, հորդորել փոխել առնվազն 3 ժամը մեկ, նաև հիշեցրել պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի պահանջների պարտադիր կատարման մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում