ՄԱԿ-ը հաստատել է նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ռուսական բանաձևը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հինգշաբթի օրը կայացած նիստում հաստատել է նացիզմի և նեոնացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ռուսական բանաձևը։
Փաստաթղթին աջակցել է 130 պետություն, 49-ը ձեռնպահ են մնացել։ Դրան դեմ են արտահայտվել երկու երկրներ՝ ԱՄՆ-ն և Ուկրաինան։ Ձեռնպահ՝ ԵՄ մի շարք երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Վրաստանը և Մոլդովան։
Ինչպես ավելի վաղ ասել էր ՌԴ ԱԳՆ հումանիտար համագործակցության և մարդու իրավունքների դեպարտամենտի փոխտնօրեն Գրիգորի Լուկյանցևը՝ այս բանաձևի ընդունումը ՄԱԿ-ի անդամ երկրների հնարավորինս լայն աջակցությամբ իրական ներդրում կունենա նացիզմի վերացման գործում:
Կարծիքներ