Գուտերեշ. ՄԱԿ-ն անում է ամեն ինչ՝ Լիբիայում ընտրությունների խոչընդոտները վերացնելու համար

Գուտերեշ. ՄԱԿ-ն անում է ամեն ինչ՝ Լիբիայում ընտրությունների խոչընդոտները վերացնելու համար

ՄԱԿ-ն անում է հնարավոր ամեն ինչ՝ Լիբիայում դեկտեմբերի 24-ին նշանակված նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման ճանապարհին առկա դժվարությունները վերացնելու համար։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիոն՝ տեսաֆորմատով մամուլի ասուլիսի ժամանակ։

Գուտերեշի խոսքով՝ Լիբիայի հարցով իր հատուկ խորհրդական Ստեֆանի Ուիլյամսը (ԱՄՆ ներկայացուցիչ) գտնվում է երկրում։

«Նա պատրաստվում է այցելել երկրի բոլոր շրջաններ՝ հնարավոր կոնսենսուսի համար արդյունավետ միջնորդության պայմաններ ստեղծելու համար», - ասել է գլխավոր քարտուղարը։ Ըստ նրա՝ հատուկ խորհրդականը նախատեսում է այս շաբաթավերջին հանդիպել թեկնածուների հետ։ «Սա նշանակում է, որ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հաղթահարենք դժվարությունները: Եկեք մատները խաչած պահենք», - ասել է Գուտերեշը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում